Վախճանվել է ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի նախկին նախագահը

Վախճանվել է ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի նախկին նախագահը

PanARMENIAN.Net - Թուրքիայի յոթերորդ նախագահ Քենան Էվրենը վախճանվել է մայիսի 9-ին Անկարայի զինվորական հոսպիտալում, ուր տեղափոխվել էր առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, շարքից դուրս են եկել 97-ամյա Էվրենի ներքին օրգանները և 12 ժամ տևած վերակենդանացման միջոցներից հետո բժիշկներն արձանագրել են նրա մահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Էվրենը ծնվել է 1917 թ. Մանիսա գավառում: Ավարտել է զինվորական դպրոցը և ակադեմիան: 1977-ին դարձել է երկրի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը, իսկ մեկ տարի անց` գլխավոր շտաբի պետը: Իշխանության է եկել 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման արդյունքում: Այն ժամանակ զինվորակնները կասեցրին զինված բախումները տարբեր քաղաքական հոսանքների կողմնակիցների միջև, կազմալուծվեց խորհրդարանն ու արտակարգ իրավիճակ հայտարարվեց: Պետությունը ղեկավարում էր Ազգային անվտանգության խորհուրդը: 1982 թ. նոյեմբերի 7-ի հանրաքվեում ընդունվեց նոր սահմանադրությունը, իսկ որոշ ժամանակ անց Էվրենն ընտրվեց նախագահի պաշտոնում: Նա պաշտոնավարեց 7 տարի:

2014-ի հունիսին դատարանը մեղավոր ճանաչեց և ցմահ ազատազրկման դատապարտեց գեներալ Քենան Էվրենին և 1980 թվականի զինված հեղաշրջման մեկ այլ կազմակերպիչ՝ 89-ամյա գեներալ Թահսին Շահինքային։ Դատավճիռը վերջնականապես ուժի մեջ չէր մտել, քանի որ պետխորհուրդը պետք է կես տարվա ընթացքում քններ դատի արդյունքները, սակայն այդպես էլ չսկսեց այդ գործընթացը:

2013-ին Էվրենի ստորագրած զեկույցում ասվում էր, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունն «արդար ու իրավական» գործողություն էր: «Թուրքիայի ներքին սպառնալիքը» զեկույցում, որը ԶՈւ Գլխավոր շտաբից ուղարկել էին 1980 թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման մասին դատավարության ժամանակ, հայերը մեղադրվում էին 1914-1915-ին դավաճանության համար, ինչպես նաև ասվում էր, որ «1915-ին հայերի հետ կատարվածն արդար ու իրավական գործողություն էր»: Զեկույցում հայերի կորուստները գնահատված են 50-100 հազար, իսկ թուրքերինը շատ ավելին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---