Գերմանիայում Էրդողանին դիմավորել են բողոքի ակցիաներով11 մայիսի 2015 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Գերմանիայում հազարավոր մարդիկ էին դուրս եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիայի: Էրդողանը Գերմանիա է ժամանել քարոզելու գերմանաբնակ Թուրքիայի քաղաքացիներին, որ վերջիններս մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Մինչև ընտրությունները մեկ ամսից էլ քիչ է մնացել, սակայն գերմանաբնակ թուրքերը կարող են վաղաժամ քվեարկել` մինչև մայիսի վերջը: Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Կառլսռուե տաղավարում, որտեղ հավաքվել էին նրա կողմակիցները` մոտ 14 հազար մարդ: Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին անվանել է «երկրից դուրս ապրող ուժ» և կոչ է արել մարդկանց գնալ ընտրատեղամասեր և քվեարկել: Նա նաև հայտարարել է, որ կարևորում է ինտեգրումը, սակայն հիշեցրել է, որ չի կարելի մոռանալ սեփական լեզուն և կրոնը: «Մի մոռացեք ձեր լեզուն, հակառակ դեպքում` կմոռանաք ինքներդ ձեզ»,-ասել է Էրդողանը: Էրդողանի ելութն ուղեկցվել է բոլոքի ակցիաներով: Թուրքական իշխանությունների քաղաքականության դեմ բողոքող հազարավոր մարդիկ են հավաքվել ցուցադրությունների կենտրոնի շենքի մոտ: Նրանց և Էրդողանի կողմնակիցների միջև, որոնք չէին կարողացել ներս մտնել, բախումներ էին առաջանում: Ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ տուժածների և երկու ձերբակալվածների մասին, հայտնում է DW-ն: Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Թուրքիայում կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը: 10 տոկոսի շեմի հաղթահարման գլխավոր հավակնորդներն են իշխող ԱԶԿ-ն, ձախակենտրոն Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ազգայնական Ազգային գործողության կուսակցությունն ու քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցնում են 4 տարին մեկ: Վերջին ընտրությունները եղել են 2011-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ հաղթեց ԱԶԿ-ն, որի առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է: Photo: DPA Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |