Ռուսաստանն անարդյունավետ է համարում ՄԱԿ-ի ԳՎ ներգրավումը հակամարտությունների կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ի սկզբանե հանդես է եկել այդ խնդիրների քաղաքականացման եւ այդ նպատակով Գլխավոր վեհաժողովի ձեւաչափի գործարկման դեմ: Մենք այժմ եւս համոզված ենք այդ քայլի անարդյունավետության մեջ, որի նպատակն է, ինչպես հասկանում են Ռուսաստանում, լղոզել ղարաբաղյան, վրաց-աբխազական, վրաց-հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման առկա ձեւաչափերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: Նրա խոսքերով, նշված հակամարտությունների կարգավորմանը մեծապես կնպաստեր նպատակասլաց, արդյունավետ աշխատանքն արդեն գոյություն ունեցող բանակցային մեխանիզմների շրջանակներում, այլ ոչ թե այդ գործընթացին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ներգրավումը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նշենք, որ ՎՈՒԱՄ-ի երկրների նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի ԳՎ 61-րդ նստաշրջանի առաջին օրը, ԳՎ Գլխավոր Կոմիտեում քննարկվել է վերոհիշյալ կետը ներկայիս նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը: Քննարկումների արդյունքում, Գլխավոր կոմիտեն որոշեց, որ աննպատակահարմար է ընդգրկել այդ կետը բացված նստաշրջանի օրակարգում: Չհամաձայնվելով նման որոշման հետ, ՎՈՒԱՄ-ի անդամ երկրները դրեցին այս հարցը Գլխավոր վեհաժողովի քննարկմանը: Քվեարկության արդյունքում 16 «կողմ» եւ 15 «դեմ», 65 ձեռնպահ ձայներով ՄԱԿ-ի ԳՎ-ն որոշեց «սառեցված» հակամարտությունների մասին կետն ընդգրկել 61-րդ նստաշրջանի օրակարգում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---