ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդներին Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը՝ 1 դրամով25 մայիսի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանին 24 ամսով՝ Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ 5900 դրամ ամսավճարի դիմաց, որն, ի դեպ, առաջարկվում է միայն Alcatel One Touch POP C7 սմարթֆոն ձեռք բերելիս, բաժանորդը ստանում է. •ամսական 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ •ամսական 2000 ՄԲ ինտերնետ •ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն «Բաժանորդներին հարմարավետ պայմաններով սմարթֆոններ հասանելի դարձնելը մեր ընկերության ռազմավարության կարևոր ուղղություններից է: Դրանով մենք պայմաններ ենք ստեղծում, որ ավելի մեծ թվով բաժանորդներ կարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերժամանակակից ցանցի հնարավորություններից: Այս առաջարկը հերթական քայլն է` ուղղված այդ նպատակի իրականացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |