ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն առնչվող մի շարք փաստաթղթեր

ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն առնչվող մի շարք փաստաթղթեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) իր կայքում հրապարակել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին առնչվող մի շարք փաստաթղթեր: Բացատրական գրության մեջ ասվում է, որ խոսքը գնում է գերատեսչության աշխատանքի հետաքննության մասին:

Փաստաթղթերը, մասնավորապես, ներառում են մինչև ահաբեկչությունը և ահաբեկչությունից հետո ԿՀՎ աշխատակիցների գործունեության ներքին հետաքննության վերաբեյալ 2005 թ. զեկույցի խմբագրված տարբերակը: Հետախուզական վարչությունը նաև գաղտնազերծել է չորս զեկույց հարձակումներից առաջ հետախույզների աշխատանքի վերաբերյալ «այլընտրանքային տեսակետով»: Այդ փաստաթղթերի թվում է նաև ԿՀՎ նախկին տնօրեն Ջորջ Թենեթի հայտարարությունը, որ նա արել է ներքին հետաքննության ժամանակ 2005 թ. փետրվարին և հունիսին, հայտնում է Լենտա.ռու-ն:

ԿՀՎ-ում նշել են, որ այս փաստաթղթերը հրապարակվել են նաև նախկինում, բայց մեծ կրճատումներով: Հրապարակված տեքստերի թվում առանձնանում է 500-էջանոց զեկույցը, որտեղ ասվում է գործակալության առջև ծառացած «համակարգային խնդիրների մասին» ահաբեկչությունից առաջ: Վերլուծաբաններն այդ խնդիրները համարում են պատճառներից մեկը, թե ինչու հնարավոր չեղավ կանխել ահաբեկչություններն ու հայտնաբերել Ուսամա բեն Լադենին սեպտեմբերի 11-ից առաջ:

Զեկույցում բերվում են ԿՀՎ վարչական աշխատակազմի 17 աշխատակիցների խոսքերը, որոնք հայտարարել են, որ «գերատեսչությունը չունի համապարփակ ռազմավարական ծրագիր», որը կխանգարեր Բեն Լադենի գործողություններին:

2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղղորդեցին դեպի Նյու Յորաի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Ալ Քաեդան»: Հարձակումների արդյունքում զոհվեց մոտ 3000 մարդ, ևս 24-ը անհետ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին:

Կատարվածի պաշտոնական վարկածը կասկածի տակ է առնվում ողբերգության մի շարք վկաների ու վերլուծաբանների կողմից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---