iOS-ի համար նոր Viber-ը թույլ կտա հաղորդագրություններ փոխանակել` չդադարեցնելով խոսակցությունը

iOS-ի համար նոր Viber-ը թույլ կտա հաղորդագրություններ փոխանակել` չդադարեցնելով խոսակցությունը

PanARMENIAN.Net - Բավականին տարածված Viber ինտերնետ-հեռախոսի նոր տարբերակը վերջերս թողարկվել է նաև Apple ընկերության օպերացիոն համակարգի համար: iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածում այժմ կարելի է հաղորդագրություններ փոխանակել` չդադարեցնելով խոսակցությունը: Ըստ հեղինակների, այդ նորույթն առավել հարմարավետ է դարձնում շփումն ընկերների հետ:

Բացի այդ, Viber 5.4 iOS-ի համար թույլ է տալիս պատկերներ տեղադրել խմբային չաթերի համար: Այսուհետ զանգերի մատյանը հնարավոր կլինի «թերթել» անմիջապես խոսակցության պատուհանում, իսկ օգտատերերը կտեսնեն զրուցակցի անունն ու լուսանկարը, նույնիսկ եթե նա չկա կոնտակտների ցանկում:

Հավելվածը նաև գործառույթ ունի, որը թույլ է տալիս նոր ընկերներին ավելացնել QR-ծածկագրի սկանավորման միջոցով: Եթե օգտատերը որոշի ավելացնել կամ փոքրացնել տառատեսակի չափը սմարթֆոնի կարգաբերումներում, համապատասխան կերպով կփոխվի նաև Viber-ի ինտերֆեյսը: Թարմացված տարբերակն աշխատում է iOS7 և հարթակի վերջին տարբերակներում, այն կարելի է բեռնել Apple App Store առցանց խանութներից:

Viber-ը VoIP հավելված է սմարթֆոնների համար, որն աշխատում է Android, BlackBerry OS, iOS, Symbian, Windows Phone, Bada հարթակներում և համակարգիչներում` Windows, OS X և Linux: Ինտեգրվում է հասցեագրքում, թույլ է տալիս անվճար հեռաձայնել Wi-Fi-ի և 3G ցանցի միջոցով` եթե սմարթֆոններում բեռնված է Viber հավելվածը: Այն թույլ է տալիս նաև կարճ հաղորդագրություններ (SMS) փոխանակել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---