Աղբյուր. Apple-ը սկսել է հաջորդ սերնդի սմարթֆոնների արտադրությունը

Աղբյուր. Apple-ը սկսել է հաջորդ սերնդի սմարթֆոնների արտադրությունը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է միանգամայն նոր տեխնոլոգիաներ օգտագործել հաջորդ սերնդի սմարթֆոնների արտադրության մեջ: Տարբեր աղբյուրները տարբեր շրջաններում հայտարարել են մատնահետքերի սկանավորման օգտին Home կոճակից հրաժարվելու մասին, սմարթֆոնի կորպուսի համար նոր կոմպոզիտային նյութի մասին և այլն: Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը կստանան Force Touch տեխնոլոգիա, որը որոշում է սմարթֆոնի էկրանը սեղմելու ուժը: Բացի այդ, արդեն սկսվել է նոր սերնդի iPhone-ի արտադրությունը:

Դատելով այս ամենից, դեռևս խոսքը գնում է միայն փորձնական թողարկման մասին: Սակայն արդեն հուլիսին ընկերությունը մտադիր է զգալիորեն ավելացնել արտադրության ծավալները: Ընդ որում աղբյուրները խոսում են iPhone 6s և iPhone 6s Plus-ի կառուցվածքի նմանության մասին սմարթֆոնների այսօրվա սերնդի հետ: Ուստի Apple-ում լուրջ դժվարություններ չեն ակնկալում արտադրության փուլում:

Միևնույն ժամանակ ընկերությունը կարող է խնդիրներ ունենալ Force Touch տեխնոլոգիայով դիսփլեյների առաքման ժամկետների հարցում: Իսկ դա, իր հերթին, հավանաբար կանդրադառնա նաև ընկերության սմարթֆոնների հաջորդ սերնդի զանգվածային արտադրության վրա:

Force Touch տեխնոլոգիան արդեն օգտագործվում է նոր 12-դյույմանով MacBook-ներում և Apple Watch «խելացի ժամացույցներում»: Ընկերությունում այն դիտարկում են որպես առանցքային մրցակցային առավելություն, որը թույլ կտա զգալիորեն առաջ անցնել Samsung-ից և մյուս արտադրողներից:

Ըստ լուրերի, 0,2 մմ Force Touch-ի կիրառումը կհաստանցի iPhone-ը և 0,15 մմ ավելի երկար կդարձնի: iOS 9 ելքային ծածկագիրը մատնանշում է, որ սմարթֆոնում օգտագործվել է ավելի որակյալ ֆրոնտալ տեսախցիկ, իսկ KGI վերլուծաբան Մին Չին Կուոն վստահ է, որ iPhone 6s և iPhone 6s Plus տեղադրված է հիմնական 12-մեգապիքսելանոց տեսախցիկ, իսկ սմարթֆոնները նոր գունային երանգ կունենան` «Վարդագույն ոսկի» (Rose Gold):

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

Ընթերցեք նաև. Apple Music-ի առաջին բացառիկ թրեքը կլինի Ֆարել Ուիլյամսի Freedom երգը

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---