Vk.com-ը գործարկել է սեփական ֆոտոծառայությունը20 հուլիսի 2015 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսական սոցիալական «ՎԿոնտակտե» (Vk.com) սոցցանցը գործարկել է Snapster լուսանկարչական հավելվածը, որը թույլ է տալիս մշակել լուսանկարներն ու տարածել դրանք: Հուլիսի 19-ի երեկոյան Snapster հավելվածը հասանելի դարձավ Android սարքերի համար Google Play խանութում: Սոցցանցի ղեկավարի խոսքով, iOS-ով գաջեթների համար հավելվածը «կհայտնվի առաջիկա ժամերին»: Հայաստանում ռուսական «ՎԿոնտակտե» սոցցանցում գրանցված մոտ 860 հազար օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանց ճնշող մեծամասնությունն ակտիվ չէ` գրանցվելով միայն երաժշտական և տեսանյութերի բովանդակությունից օգտվելու համար: Ինչպես պարզաբանել են «ՎԿոնտակտե»-ում, Snapster-ը թույլ է տալիս տարածել լուսանկարներն ու սինխրոնացնել դրանք սոցցանցերի հետ, լուսանկարների «առաջատար» մշակում անել, ֆիլտրեր ստեղծել ու պահպանել, ինչպես նաև ինքնաոչնչացվող լուսանկար ուղարկել: Առաջին օգտատերերն արդեն գնահատել են հավելվածը, նշելով Google Play-ի իրենց մեկնաբանություններում, որ այն «առաջատար է ու որակյալ», սակայն դեռևս «Instagram-ը ջախջախում է այդ հավելվածը»: «ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով, «ՎԿոնտակտե»-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը` աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |