NASA-ի անօդաչու ինքնաթիռն առաջին անգամ բեռ է տեղափոխել օպերատորի տեսանելիության դաշտից դուրս

NASA-ի անօդաչու ինքնաթիռն առաջին անգամ բեռ է տեղափոխել օպերատորի տեսանելիության դաշտից դուրս

PanARMENIAN.Net - Փոքր և միջին տարածությունների դեպքում անօդաչու սարքերի միջոցով բեռների փոխադրումը կոմերցիոն տեսակետից ավելի շահավետ է, քան ավտոտրանսպորտի կամ ցրիչի օգտագործումը, ուստի ընկերությունները շահագրգռված են, որ նման համակարգեր լինեն: Շվեյցարիայում, օրինակ, սկսել են դրոնների միջոցով փոստ առաքել, իսկ ամերիկյան Amazon Com. ընկերությունը մտադիր է օգտագործել անօդաչու սարքերը գնորդներ գտնելու և ապրանքների առաքման համար: NASA-ի Cirrus SR22 ինքնաթիռները, որոնք վերափոխվել են անօդաչու թռիչքներ կատարելու համար, և Flirtey ընկերության հեքսակոպտերը դեղորայք են առաքում Let's Fly Wisely փորձնական ծրագրի շրջանակում, որի կազմակերպիչն է ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունը:

Ինքնաթիռը 4,5 կգ դեղորայք և պաշարներ է բեռնել Վիրգինիայի Թաուելլ շրջանում և հասցրել է Տեխասի նահանգի Ուայզ շրջանի Լոնսոմ Փայն օդանավակայան, որը ելքային կետից 50 կմ հեռավորության վրա է: Ըստ NASA-ի ներկայացուցիչների, սա FAA առաջին բեռնափոխադրումն է, որն իրականացվել է անօդաչու սարքի միջոցով անմիջական տեսանելիության դաշտի սահմաններից դուրս: Թռիչքի ժամանակ Cirrus SR22 ինքնաթիռում եղել է անվտանգության օդաչուն, որը պատրաստ էր ստանձնել կառավարումը:

Flirtey ընկերության անօդաչու սարքի օպերատորը 2 ժամ շարունակ հեքսակոպտերի միջոցով դեղորայքի 24 ոչ մեծ փաթեթի լոկալ առաքում է իրականացրել: Ակնկալվում է, որ Let's Fly Wisely փորձարկման շրջանակում թեստային թռիչքներից հետո ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունը կկարողանա նոր կանոններ մշակել անօդաչու սարքերի միջոցով կոմերցիոն առաքումներ իրականացնելու համար:

Երբ Amazon ընկերությունը հայտարարեց դրոնների միջոցով առաքումների համակարգի փորձարկումներ անցկացնելու մտադրության մասին, FAA-ն թույլ տվեց թռիչքները միայն այն պայմանով, որ թռչող սարքը օպերատորի անմիջական տեսանելիության դաշտում կլինի: Նման պայմանը զգալիորեն սահմանափակում է անօդաչու սարքերի միջոցով առաքումների պրակտիկ օգուտը, ուստի FAA-ն հայտարարեց, որ փորձարկումներ է իրականացնելու և ներգրավելու է շահագրգիռ ընկերություններին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---