Եվրախորհրդարանի ֆինլանդացի պատգամավորն առաջարկում է ԵՄ երկրներին վերադառնալ ազգային արժույթներին

Եվրախորհրդարանի ֆինլանդացի պատգամավորն առաջարկում է ԵՄ երկրներին վերադառնալ ազգային արժույթներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Պաավո Վյայուրյունենը հարցում է ներկայացրել Եվրահանձնաժողովին եվրոյի գոտում ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին: Պատգամավորն առաջարկում է միասնական արժույթից անցնել մի համակարգի, երբ միասնական արժույթի հետ մեկտեղ կշրջանառվի նաև ազգային արժույթը, հայտնում է Ռոսբալտը:

Եվրահանձնաժողովին ուղղված հարցման մեջ պատգամավորը գրում է, որ իրավիճակը եվրոյի գոտում կարող է վատթարանալ, եթե չընդլայնվեն անդամ երկրների ընդհանուր տնտեսական պարտավորությունները և չամրապնդվեն որոշումների կայացման ազգային կառույցները:

Ֆիննական «Կենտրոն» կուսակցության նախկին ղեկավար, ԱԳ նախկին նախարար և նախագահի թեկնածու Վյայուրյունենը Ֆինլանդիայում միասնական եվրոյի շրջանառման հակառակորդ է:

Անցած շաբաթ նա ստորագրահավաք էր կազմակերպել եվրոյի գոտուց Ֆինլանդիայի դուրս գալու մասին համաժողովրդական հանրաքվե անցկացնելու օգտին:

Եվրո-ն (EUR), Եվրամիության 28 անդամներից 19-ի տարադրամը։ Եվրոյի սիմվոլը € նշանն է։ Մեկ եվրոն հավասար է 100 ցենտի։

Եվրոն 320 միլիոն եվրոպացիների համար ընդհանուր դրամական միավոր է։ 2006 թվականի դեկտեմբերին կար 610 միլիարդ եվրո կանխիկ գումար, և այդ հանգամանքն էլ ամենաթանկարժեք դրամական միավորների շարքում եվրոն դարձրեց առաջատար, որը շրջանառվում է ամբողջ աշխարհում՝ անցնելով ԱՄՆ դոլարին։ Եվրոն ներկայացվել է համաշխարային ֆինանսական շուկային որպես դրամական արժեք 1999 թվականին, իսկ 2002 թվականի հունվարի 1 շրջանառության դուրս եկան թղթադրամներ և մետաղադրամներ։ Եվրոն փոխարինեց եվրոպական դրամական միավորին (ԵԴՄ), որն օգտագործվում էր եվրոպական դրամական համակարգում 1979-1998 թվականներին 1։1 հարաբերությամբ։

Եվրոն կառավարվում է Կենտրոնական Եվրոպական բանկի (ԿԵԲ), որը գտնվում է Ֆրանկֆուրտում, և Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի (ԿԲԵՀ) կողմից, որը բաղկացած է Եվրամիության անդամ-երկրների կենտրոնական բանկերից, անկախ այն բանից, թե տվյալ երկիրն ընդունել է եվրոն որպես ազգային դրամական արժեք, թե ոչ։ ԿԵԲ-ն հանդիսանում է անձեռնամխելի կենտրոնական բանկ, և նրան է պատկանում բացառիկ հնարավորություն կառավարելու եվրագոտում դրամային քաղաքականությունը։ ԿԲԵՀ-ը զբաղվում է թղթադրամների և մետաղադրամների տպմամբ ու արտադրությամբ, եվրագոտու երկրների միջև կանխիկ գումարների բաշխմամբ, ինչպես նաև ապահովում է եվրագոտում վճարման համակարգի ֆունկցիոնալությունը։

Եվրամիության անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն մտնել եվրագոտի, եթե վերջիններս բավարարում են կրեդիտային քաղաքականության որոշակի պահանջներին, իսկ Եվրամիության անդամ նոր երկրների համար եվրոյի գոտի մտնելը հանդիսանում է ԵՄ-ում լիովին ինտեգրման՝ ներգրավման ճանապարհի միանշանակ քայլ։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---