Որո՞նք են սթարթափի համար լավագույն էկոհամակարգով 20 քաղաքը

Որո՞նք են սթարթափի համար լավագույն էկոհամակարգով 20 քաղաքը

PanARMENIAN.Net - Սկսնակ ընկերությունների համար լավագույն էկոհամակարգով քաղաքների 20-յակը ներկայացվել է Compass վերլուծական ընկերության զեկույցում: Երևանը վարկանիշում ներկայացված չէ, թեև ավելի վաղ Հայաստանում Ձեռնարկատիրության համաշխարհային շաբաթվա ներկայացուցիչ Հայկ Ասրիյանցը PanARMENIAN.Net ին ասել էր, որ ելնելով հիմնական չափանիշներից, մեր երկիրը բավականին լավ դիրքեր ունի սթարթափերի համար բարենպաստ պայմանների տեսակետից:

Զեկույցում առաջին տեղում նախկինի պես Սիլիկոնե հովիտն է: Տարածաշրջանը պահպանում է առաջատար դիրքերը բոլոր չափանիշներով, շուկայից բացի, որտեղ հովիտը 4-րդն է: Երկրորդ տեղում է Նյու Յորքը, երրորդ` Լոս Անջելեսը: Տասնյակում են նաև Բոստոնը, Թել Ավիվը, Լոնդոնը, Չիկագոն, Սիեթլը, Բեռլինն ու Սինգապուրը: Երկրորդ տասնյակը գլխավորում է Փարիզը, որին հաջորդում են Սան Պաուլոն, Մոսկվան, Օսթինը, Բանգալորը, Սիդնեյը, Տորոնտոն, Վանքուվերը, Ամստերդամն ու Մոնրեալը:

Քաղաքները գնահատվել են 5 չափանիշով. արդյունավետություն, ֆինանսավորման ծավալներ, տաղանդավոր մարդկանց քանակ, շուկայի չափերն ու ձեռներեցության փորձը: Տվյալները պատրաստելիս Compass-ը մոտ 200 հարցազրույց է վերցրել 25 երկրի ձեռներեցներից, հարցում է անցկացրել 11.000 սթարթափում և օգտվել է CrunchBase, Deloitte և Dealroom տվյալներից: «Լեզվական պատնեշի» պատճառով վարկանիշում ընդգրկված չեն Չինաստանի, Թայվանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի քաղաքները:

Նյու Յորքը, Օսթինը, Բանգալորը, Սինգապուրն ու Չիկագոն 2 տարում զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը վարկանիշում: Վանքուվերը, Տորոնտոն, Սիդնեյն ու Սիեթլը, հակառակը, 4-9 կետով նահանջել են: Սանտյագոն, Մելբուրնն ու կանադական Ուոթերլուն նույն ժամանակահատվածում դուրս են մնացել ցուցակից:

Ցանկի առաջատար Սիլիկոնե հովիտը 2 տարում 47% աճ է գրանցել: Մյուս քաղաքաներն այդ ընթացքում ավելի ակտիվ աճ են ունեցել: Բեռլինի սթարթափերի էկոհամակարգն աճել է 20 անգամ, Բանգալորինը` 5, Ամստերդամինը` 4, Լոնդոնինը` 3, Թել Ավիվինը` 2: Մոսկվան 2012-ից սկսած զգալի աճ չի ունեցել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---