Թուրքիայի նախկին նախագահ. Ֆրանսիան չի ցանկանա նեղացնել այնպիսի կարեւոր ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է16 հոկտեմբերի 2006 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը «շատ մեծ խայտառակություն է», հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: «Դա ֆրանսիայի շատ թյուր կարծիքն է Թուրքիայի եւ թուրք ժողովրդի մասին: Ես կտրուկ քննադատում եմ այդ օրենքը: Ես չեմ հավատում, որ այն հավանություն կստանա Սնետաի կողմից եւ կհաստատվի նախագահի կողմից: Ինչ-որ խելացի հատվածում այս գործը կկանգնի: Համենայն դեպս, Ֆրանսիան չի ցանկանա նեղացնել այնպիսի կարեւոր ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է: Սակայն, Ֆրանսիայի խորհդրարանի կողմից նման որոշման ընդունումը նախատինքի է արժանի, մենք շատ ենք վիրավորվել»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Սուլեյման Դեմիրելը հայտարարել է, որ «դրան անպայման պետք է պատասխանել»: «Դա միջազգային հարց է եւ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը: Այդ հարցում մեր երկիրը միահամուռ է: Ընդհանուր առմամբ, դրանում է կայանում Թուրքիայի յուրահատկությունը. մեր բոլոր քաղաքացիները կտրուկ դիրքորոշում են հայտնել Ֆրանսիայի կողմից այդպիսի որոշման ընդունման կապակցությամբ: Մեր ժողովուրդը երբեք դա չի մոռանա»,- պնդում է Թուրքիայի նախկին նախագահը, հայտնում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |