Facebook-ն արդեն սեփական վիրտուալ օգնականն ունի

Facebook-ն արդեն սեփական վիրտուալ օգնականն ունի

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը գործարկել է Facebook M կոչվող սեփական վիրտուալ օգնականին, որի օգնությամբ սոցցանցի օգտատերը կարող է սեղան պատվիրել ռեստորանում, տաքսի կանչել, օգնել մտերիմներին նվերներ ընտրելու հարցում կամ պատասխանել հետաքրքրող հարցերին:

Վիրտուալ թվային օգնականը վեբ-ծառայություն է կամ հավելված սմարթֆոնների և անհատական համակարգիչների համար, որը կատարում է նաև անձնական քարտուղարի դեր: Լուծում է ժամանակացույցի պլանավորման, առօրյա գործերի կազմակերպման և կատարման և կոնկրետ մարդու կարիքների համար բովանդակային տեղեկատվության որոնման հարցեր: Վիրտուալ թվային օգնականի հիմնական նպատակն է թեթևացնել և օպտիմալացնել մարդու գործունեությունը, ինչը թույլ է տալիս դասել այն հարց ու պատասխանի համակարգերի շարքին:

Facebook M-ը կառուցված է արհեստական ինտելեկտի տարրերի կիրառմամբ, որին հասանելի չէ օգտատերի աքաունթում հրապարակված տեղեկատվությունը, և որը ստանում է բոլոր տվյալները վերջինիս հետ նամակագրությունից` նաև ներկայանալով որպես ուսուցանող համակարգ: Իսկ ինչ-որ վիճահարույց հարցերի դեպքում առավել ճշգրիտ մոտեցում ապահովելու համար օգնականի աշխատանքին մասնակցում են օպերատորները: Facebook M-ից դեռ կարող են օգտվել սոցցանցի միայն Սան Ֆրանցիսկոյի բաժանորդները: Սակայն թեստավորումից հետո այն հասանելի կդառնա նաև մյուս օգտատերերին: Մինչ այդ Facebook M-ը հավանաբար արդեն օպերատորների կարիքը չի ունենա և լիարժեք վիրտուալ օգնական կդառնա:

Վերջերս Facebook-ում սկսել են փորձարկել օգտատերերի մի մասի մոտ հղումները, որոնք նկարագրում են նրանց հմտություններն ու անձնական որակները: Ընդ որում օգտատերի պրոֆիլը թարմացվում է մասնագիտական LinkedIn սոցցանցի ոճով: Թարմացված տարբերակում օգտատերերը կարող են ցանկում ավելացնել ցանկացած հմտություն, օրինակ, պրոֆեսիոնալ, հատկություն, այդ թվում անձնական, կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են իրենց: Օգտատերերի ընկերները ևս կարող են առաջարկել նրան հմտություններ, հատկություններ, արտահայտություններ: Ում արվում է նման առաջարկ, կարող է հաստատել այն կամ մերժել: Եթե նա համաձայնվում է, ապա թեգը կտեսնեն սոցցանցի բոլոր օգտատերերը, կամ միայն ընկերները: Դրանից հետո նրանք կարող են «հավանել» առանձին թեգեր որպես համաձայնության նշան:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---