Պատմության մեջ առաջին անգամ Facebook-ի այցելուների թիվը հասել է 1 միլիարդի

Պատմության մեջ առաջին անգամ Facebook-ի այցելուների թիվը հասել է 1 միլիարդի

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի այցելուների քանակն օգոստոսի 24-ին կազմել է ուղիղ 1 մլրդ մարդ: Այդ մասին իր էջում գրել է սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Դա նշանակում է, որ այդ օրը Երկիր մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչն այցելել է ցանց:

«Առաջին անգամ պատմության մեջ Facebook-ից օգտվել է 1 մլրդ մարդ: Օգոստոսի 24-ին Երկիր մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչն օգտվել է ցանցից իր ընկերների կամ բարեկամների հետ կապ հաստատելու համար: Երբ խոսում ենք ֆինանսների մասiն, օգտագործում ենք միջին թվեր: Սակայն այս անգամ այդպես չէ: Մենք առաջին անգամ ենք նման ցուցանիշ գրանցում: Եվ սա ամբողջ աշխարհի միավորման դեռ սկիզբն է»,-գրել է Facebook-ի հիմնադիրը:

Առաջին անգամ Facebook-ի ակտիվ օգտատերերի քանակը մեկ ամսում հասավ միլիարդի 2012-ին, իսկ 2014-ի հաշվետվությունում ասվում էր 1 մլն ակտիվ օգտատերերի մասին, ովքեր կայք են այցելում ամեն օր: Այժմ, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, ակտիվ օգտատերերի քանակն ամեն ամիս կազմում է մոտ 1, 31 մլրդ մարդ: Վերջերս հրապարակված Facebook-ի ֆինանսական հաշվետվությունից հայտնի է դառնում, որ 2015- հունիսին սոցցանցից օգտվել է 968 մլն մարդ, իսկ զուտ շահույթը տարվա առաջին կեսին կազմել է $1,224 մլրդ:

Facebook սոցցանցը գործարկել է Facebook M կոչվող սեփական վիրտուալ օգնականին, որի օգնությամբ սոցցանցի օգտատերը կարող է սեղան պատվիրել ռեստորանում, տաքսի կանչել, օգնել մտերիմներին նվերներ ընտրելու հարցում կամ պատասխանել հետաքրքրող հարցերին:

Facebook M-ը կառուցված է արհեստական ինտելեկտի տարրերի կիրառմամբ, որին հասանելի չէ օգտատերի աքաունթում հրապարակված տեղեկատվությունը, և որը ստանում է բոլոր տվյալները վերջինիս հետ նամակագրությունից` նաև ներկայանալով որպես ուսուցանող համակարգ: Իսկ ինչ-որ վիճահարույց հարցերի դեպքում առավել ճշգրիտ մոտեցում ապահովելու համար օգնականի աշխատանքին մասնակցում են օպերատորները:

Facebook M-ից դեռ կարող են օգտվել սոցցանցի միայն Սան Ֆրանցիսկոյի բաժանորդները: Սակայն թեստավորումից հետո այն հասանելի կդառնա նաև մյուս օգտատերերին: Մինչ այդ Facebook M-ը հավանաբար արդեն օպերատորների կարիքը չի ունենա և լիարժեք վիրտուալ օգնական կդառնա:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---