Երիտասարդ բռնցքամարտիկներ. 6 մեդալ՝ Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարից

Երիտասարդ բռնցքամարտիկներ. 6 մեդալ՝ Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարից

PanARMENIAN.Net - Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում՝ Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը եզրափակչում գեղեցիկ ոճով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ: Ոսկե մեդալին մոտ էր նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում զիջել է ուկրաինացի Մուրադ Սիրյոգևին:

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91կգ քաշային Դավիթ Չալոյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---