Աղբյուր․ Google Nexus նոր սմարթֆոնների շնորհանդեսը` սեպտեմբերի 29-ին

Աղբյուր․ Google Nexus նոր սմարթֆոնների շնորհանդեսը` սեպտեմբերի 29-ին

PanARMENIAN.Net - Google ամերիկյան ընկերությունը 2015թ-ի սեպտեմբերի 29-ին կներկայացնի Nexus ընտանիքի նոր սմարթֆոնները՝ Սան Ֆրանցիսկոյում անցկացվելիք հատուկ միջոցառման ընթացքում։ Այս մասին հայտնում է CNet ռեսուրսը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Առաջին սարքը՝ Nexus 5-ը մշակվում է հարավկորեական LG ընկերության հետ համատեղ։ Երկրորդ սմարթֆոնի՝ Nexus 6-ի համար պատասխանատու է չինական Huawei ընկերությունը։ Երկու սարքավորումներն էլ աշխատելու են Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով։

Google Nexus ընտանիքի սմարթֆոններն ի սկզբանե ստեղծվել են, որպես Android օպերացիոն համակարգի հնարավորությունները ցուցադրելու ապարատային պլատֆորմ։ Սակայն այս գաջեթների ոչ բարձր արժեքը և բավականին լավ տեխնիկական բնութագիրը՝ Android-ի թարմացումների թողակման մեծ արագության հետ համատեղ դրանք հայտնի են դարձրել ողջ աշխարհում։

Եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա Nexus 5 (2015) և Nexus 6 (2015) սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա iPhone սմարթֆոնների նոր սերնդի շնորհանդեսից ընդամենը 20 օր անց։ Հաշվի առնելով սարքերի չափսերի նմանությունը, ամենայն հավանականությամբ, նրանք չեն կարողանա խուսափել միմյանց հետ մրցակցությունից։

Հարավկորեական LG ընկերության նոր Nexus սմարթֆոնի տեխնիկական պարամետրերի մասին մանրամասն տեղեկատվություն է հայտնվել չինական Weibo սոցցանցում օգոստոսի վերջին: Ինչպես կարծում են իրազեկողները, սարքի հիմքում Snapdragon 808 SoC ապարատային հարթակն է 6-միջուկանի պրոցեսորով մինչև 1,8 ԳՀց տակտային հաճախականությամբ և Adreno 418 գրաֆիկայով, իսկ LPDDR3 հիշողության ծավալը հասնում է 3 Գբայթի:

Nexus 5-ում տեղադրված է 5,2-դյույմանոց սենսորային էկրան 1440x2560 պիկսել թողունակությամբ և 565 ppi խտությամբ: Նրա Sony IMX278 սենսորով հիմնական տեսախցիկն ունի 13 Մպ թողունակություն և նպաստում է պատկերի օպտիկական կայունացմանը: Ըստ նրանց, Nexus 5-ի հետևի մասի տեսախցիկը գերազանցում է Huawei Nexus 6 (2015) պլանշետոֆոնի սենսորի հնարավորությունները: Ինչ վերաբերում է գաջեթի ֆրոնտալ տեսախցիկին, ապա, եթե հավատանք արդեն ցանցում հայտնված լուսանկարի Exif տվյալներին, ապա այն ունի 5 Մպ թողունակություն:

Ըստ փորձագետների կանխատեսումների, նոր Nexus-ը գործնականում կփրկի LG ընկերությանը, որի արտադրությունն այժմ անկում է ապրում: Ապրիլին թողարկված LG առաջատար G4-ը չկարողացավ մրցակցել Samsung-ի Galaxy S6-ի և iPhone 6-ի հետ: Սմարթֆոնների համաշխարհային շուկայում ընկերությունը նախկինում երրորդ տեղում էր, իսկ այժմ նահանջել է 5-րդ տեղը` զիջելով չինացի մրցակիցներին` Huawei-ին և Xiaomi-ն:

Ընտանիքի մյուս սմարթֆոնը Huawei Nexus 6-ն է։ Huawei-ի հետ գործակցության շնորհիվ ամերիկյան ընկերությունը կկարողանա հավելվածների իր խանութը բացել Չինաստանում, որտեղ Google-ի գործունեությունը սահմանափակված է տեղի իշխանությունների կողմից: Ինտերնետ հսկան իր հերթին կնպաստի Huawei Watch խելացի ժամացույցների վաճառքին Արևմուտքում, կամ, ըստ այլ հաղորդագրությունների, կմշակի դրանց ինտեգրումը iOS-ի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---