Աղբյուր․ LG-ն 2 էկրանով սմարթֆոն է մշակում

Աղբյուր․ LG-ն 2 էկրանով սմարթֆոն է մշակում

PanARMENIAN.Net - Հարավկորեական LG Electronics ընկերությունը մշակում է LG V10 անվանումով նոր սմարթֆոնը, որի գլխավոր առանձնահատկությունը միանգամից երկու էկրանների առկայությունն է։ Այս մասին հայտնում է գրեթե միշտ իրականությանը համապատասխանող տեղեկատվությամբ հայտնի ինսայդեր Էվան Բլասսը՝ հիմնվելով TENAA չինական արտոնագրային գործակալության հրապարակած տեղեկության վրա։

Եթե հավատանք աղբյուրին, 2560x1440 պիքսել Quad HD-թողունակությամբ 5,7-դյույմանոց հիմնական էկրանի վերևում տեղադրված է լրացուցիչ դիսփլեյ՝ տեղակայված 5 մեքապիքսել խտությամբ դիմային ֆոտոխցիկի աջ կողմում։ Ֆոտոխցիկը նույնպես ոչ սովորական է․ամենայն հավանականությամբ սմարթֆոնում կիրառվում է երկու օբյեկտիվներով համակարգ։

LG V10 կառուցված է 6 միջուկ ունեցող Qualcomm Snapdragon 808 պլատֆորմի վրա, ունի 3ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներառված հիշողություն՝ micro-SD ֆորմատի քարտերի միջոցով ընդլայնվելու հնարավորությամբ։

Մոբիլ սարքը զինված է 16 մեգապիքսել խտությամբ հետևի ֆոտոխցիկով՝ կրկնակի LED-լուսարձակմամբ ու լազերային ինքնաֆոկուսի ֆունկցիայով։ Առանձին պետք է նշել մատնահետքերի սքաները՝ ներառված սնուցման կլոր կոճակում։

Տեղեկության համաձայն, LG V10-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2015թ-ի հոկտեմբերին։ Սմարթֆոնի արժեքի մասին ճշգրիտ տեղեկատվություն առայժմ չկա։

Հարավկորեական ընկերության սմարթֆոնների արտադրությունը ներկայումս անկում է ապրում։ Ապրիլին թողարկված LG առաջատար G4-ը չկարողացավ մրցակցել Samsung-ի Galaxy S6-ի և iPhone 6-ի հետ: Սմարթֆոնների համաշխարհային շուկայում ընկերությունը նախկինում երրորդ տեղում էր, իսկ այժմ նահանջել է 5-րդ տեղը` զիջելով չինացի մրցակիցներին` Huawei-ին և Xiaomi-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---