Chrome-ի նոր տարբերակները խնայելու են օպերատիվ հիշողությունն ու մարտկոցի լիցքը

Chrome-ի նոր տարբերակները խնայելու են օպերատիվ հիշողությունն ու մարտկոցի լիցքը

PanARMENIAN.Net - Google Chrome բրաուզերը, սկսած 45-րդ տարբերակից, ընդգրկում է ներդիրների այցելությունների պատմության և դրանց արագ վերականգնման ինտելեկտուալ կառավարման ֆունկցիան։ Դա, մշակողների խոսքով, թույլ կտա կրճատել օպերատիվ հիշողության օգտագործումը միջինը 10 տոկոսով՝ 43-րդ տարբերակի համեմատությամբ։

Այժմ Chrome-ը այցելած էջերի մասին տեղեկատվության պահպանման ռեսուրսներն առանձնացնելու է ըստ նվազման՝ սկսած վերջին օգտագործված ներդիրներից։ Բացի այդ, մեծ քանակությամբ ներդիրներով բրաուզերը վերագործարկելու դեպքում Chrome-ը զգուշացնում է, եթե համակարգչի ռեսուրսները սպառվում են և առաջարկում սահմանափակել բացվող ներդիրների քանակը։

Բացի այդ, բրաուզերը սովորել է սահմանել տվյալ պահին բացված էջերը և օպտիմիզացնել դրանց համար հիշողության օգտագործումը։ Արդյունքն առավել զգալի է վեբ-հավելվածների օգտագործման պարագայում՝ թույլ տալով ազատել հիշողության մինչև 25 տոկոսը։ Որպես օրինակ մշակողները ցուցադրել են Gmail փոստային ծառայության հետ աշխատելու դեպքում բրաուզերի երկու տարբերակների կողմից օգտագործվող օպերատիվ հիշողության ծավալների տարբերությունը։

Բրաուզերի 45-րդ տարբերակում սկսվել է flash-կոնտենտն «ընդմիջելու» ֆունկցիան․ Chrome-ն ավտոմատ ռեժիմում սահմանում է էջում պոտենցիալ «անպետք» էլեմենտները և դադարեցնում դրանք։ Chrome-ի մշակողների թիմի խոսքով, դա թույլ է տալիս նոութբուքով աշխատելիս խնայել մարտկոցի լիցքի մինչև 15 տոկոսը։ Բացի այդ, մշակողների համար տարբերակում փորձարկվում են ֆոնային ներդիրներում տեսանյութերի վերարտադրման դադարեցման ֆունկցիան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---