Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

PanARMENIAN.Net - Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն հռչակվեց՝ արդեն երկրորդ անգամ։ Մարզիկը եզրափակչում հաղթեց Իրանը ներկայացնող Գազեմ Ռեզաեին:

Մինչև այդ կիսաեզրափակչում Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր ռումինացի Ալեքսուս Չիուրային:

Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ն ընթանում է Աշխարհի առաջնությունը, որտեղ հունահռոմեական ոճում Հայաստանն Արթուր Ալեքսանյանից բացի ներկայացնում են գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 66 կգ՝ Միհրան Հարությունյանը, 71 կգ՝ Վարշամ Բորանյանը, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյանը, 80 կգ՝ Էդուարդ Սարգսյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն։

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ․ մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։

2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունում հաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։ 2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---