Առաջին հանգստյան օրերին Apple-ը նոր սմարթֆոնների ռեկորդային քանակ է իրացրել

Առաջին հանգստյան օրերին Apple-ը նոր սմարթֆոնների ռեկորդային քանակ է իրացրել

PanARMENIAN.Net - Առաջին հանգստյան օրերին Apple-ն իրացրել է 13 մլն նոր iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոններ: Ինչպես ասվում է ընկերությունում, այս արդյունքը 3 միլիոնով գերազանցում է iPhone 6 և iPhone 6 Plus-ի նախորդ տարվա ցուցանիշը , որը ընկերությունում ռեկորդային էին համարում:

«iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների վաճառքը ֆենոմենալ է: Ցուցանիշները գերազանցում են ցանկացած նախորդ ցուցանիշ առաջին հանգստյան օրերին Apple-ի ամբողջ պատմության ընթացքում»,-ասել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:

Միաժամանակ ընկերությունում հայտարարել են, որ հոկտեմբերի 9-ին նոր սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի աշխարհի ևս 40 երկրում: Հայաստանն առաջին հոսքի երկրներում ընդգրկված չէ, թե երբ կմեկնարկի վաճառքն անհայտ է: Հոկտեմների 9-ին վաճառքները կսկսվեն Ռուսաստանում, Անդորայում, Ավստրիայում, Բելգիայում, Բոսնիայում, Խորվաթիայում, Չեխիայում, Դանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Գրենլանդիայում, Հունգարիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լիտվայաում, Լիխտենշտեյնում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Մոնակոյում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Թայվանում: Հոկտեմբերի 10-ին սարքերի վաճառքները մեկնարկում են ևս 10 երկրում` այդ թվում Բահրեյնում, Հորդանանում, Քուվեյթում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում: Հոկտեմբերի 16-ից` Հնդկաստանում, Մալայզիայում և Թուրքիայում: Ինչպես ասել են ընկերությունում, մինչև տարեվերջ սմարթֆոնները կհայտնվեն 130 երկրի վաճառասեղաններին:

Աշխարհի տասնյակ երկրներում Apple ընկերության նոր` iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին: 16, 64 և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 6s-ը հնարավոր կլինի գնել $649, $749 և $849 (համապատասխանաբար մոտ 314.000, 363.000 և 411.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի), իսկ iPhone 6s Plus-ը հիշողության նույն ծավալով կհայտնվի շուկայում $749, $849, $949 գնով (համապատասխանաբար մոտ 363.000, 411.000 և 460.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի): Մինչև տարեվերջ Apple-ը մտադիր է սմարթֆոնների վաճառք սկսել աշխարհի մոտ 130 երկրում:

Apple ընկերությունն օրերս հայտարարեց, որ նորագույն iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների բոլոր տարբերակները վաճառված են նախնական պատվերներով: Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ ամենից շատ պահանջված է iPhone 6s Plus մոդելը, որի պահանջարկը գերազանցել է բոլոր սպասելիքները: 2014-ին Apple-ը ռեկորդ սահմանեց` առաջին 3 օրում վաճառելով 10 մլն նմուշ iPhone 6s և iPhone 6s Plus: Սակայն արդեն այս տարի, ինչպես ասում են ընկերությունում, ռեկորդը կարող է գերազանցվել:

Նոր iPhone 6S ու iPhone 6S Plus սմարթֆոնները ներկայացվեցին սեպտեմբերի 9-ին, Սան Ֆրանցիսկոյի Բիլ Գրեհեմի անվան դահլիճում տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։ Apple-ը չի փոփոխել սարքավորումների դիզայնը, և արտաքին տեսքով դրանք անհնար է տարբերել ներկայիս iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններից։ Սակայն երկու գաջեթների կորպուսը պատրաստված է 7000 սերիայի այլումինի համաձուլվածքից, իսկ արդեն սովորական գունային լուծումներին միացել է «վարդագույն ոսկի» գույնը։

3D Touch տեխնոլոգիան, որը ընկալում է սմարթֆոնի էկրանին հպումները, սեղմումներն ու ուժեղ սեղմումները, դարձավ գլխավոր նորամուծությունը։ Էկրանները պահպանել են նույն անկյունագիծն ու խտությունը, ինչ նախորդ սմարթֆոններում էր։ 3D Touch-ի հնարավորությունները կկիրառվեն բազմաբնույթ հավելվածներում ու խաղերում։ Օրինակ, iMessage մեսենջերում ուժեղ սեղմումը թույլ կտա տեսնել հղման պրեվյուն՝ չբացելով Safari բրաուզերը։ Բացի այս, iPhone 6s-ում իրացվել է Taptic Engine տակտիլ հակառակ կապի համակարգը։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների ապարատային միջուկը ներկայացված է նոր՝ Apple A9 64 բիտ չիփսեթով, որը 70%-ով նախորդից ավելի արտադրողական է, իսկ գրաֆիկայի մշակման դեպքում այն նախորդին գերազանցում է 90%-ով։ Իսկ չիփսեթում ինտեգրված M9 համապրոցեսորը ստացել է ընդլայնված հնարավորություններ, այդ թվում՝ Siri թվային օգնականի մշտական ձայնային ակտիվացման։

Սմարթֆոններում, նախորդների համեմատ, տեղադրված է շատ ավելի հզոր հիմնական 12 մեֆապիքսել խտությամբ iSight ֆոտոխցիկ, որը կարողանում է նկարահանել 4K-տեսանյութեր։ Իսկ Live Photos նոր ֆունկցիան ավտոմատ կերպով ձայնագրում է կարճ տեսահոլովակ՝ ֆոտոխցիկի կոճակի սեղմումից առաջ ու հետո։ Ստացված «կենդանի» անիմացված լուսանկարները կարելի է օգտագործել, որպես iPhone-ի ու iPad-ի էկրանային ֆոն։

Սմարթֆոնի դիմային մասում տեղադրված է FaceTime նորացված 5 մեգապիքսել խտությամբ ֆոտոխցիկը՝ Retina Flash ֆունկցիայով, որը սմարթֆոնի էկրանը վերածում է լուսային բռնկման միջոցի։ Ընդ որում՝ էկրանի լուսավորությունը կարող է սովորական լուսավորության համեմատ աճել երեք անգամ։ Սմարթֆոնները ստացել են նաև LTE Cat.6 ցանցերի, Wi-Fi 802.11ac աջակցություն և մատնահետքերի՝ երկու անգամ ավելի արագ Touch ID սքաներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---