ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի Հաղթական կամարը

ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի Հաղթական կամարը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սիրիայում գտնվող հնագույն Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթական կամարը, հայտնել է Reuters-ը Սիրիայի հնագիտական հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը:

«Կարծես այս քաղաքն անիծված լինի: Ես մտավախություն ունեմ, որ նոր հաղորդագրությունները միայն ավելի մեծ շոկ են առաջացնելու: Եթե քաղաքը մնա ԻՊ գրոհայինների ձեռքում, այն դատապարտված է»,-մեջբերել է գործակալությունը զրուցակցի խոսքերը:

Նա հատուկ նշել է, որ գրոհայիններն արդեն պայթեցնում են ամեն ինչ, առանց գաղափարական տարբերակումների: «Հիմա նրանք պայթեցնում են շինություններն առանց կրոնական հիմնավորման»,-ասել է Աբդուլքարիմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն էին տարածել, որ խոստանում են «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի` Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին ու խոստացել քանդել միայն անտիկ հուշարձանները, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են:

Հաղթական կամաըը Պալմիրայի այցեքարտն է համարվում: Այն դասվում է մ.թ.ա II դարին: Հաղթակամարը գտնվում էր անտիկ քաղաքի գլխավոր առևտրային փողոցի սկզբնամասում:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ոչնչացնում են սիրիական Պալմիրա քաղաքի պատմական ժառանգությունը: Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---