Անկարան բողոք է հայտնել ՌԴ դեսպանին` Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար 5 հոկտեմբերի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչների կողմից այդ երկրի օդային տարածքը խախտելու համար: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Յայլադաղի քաղաքի շրջանում Հաթայ գավառում, որը սահմանակից է Սիրիային: Դա արձանագրել են Թուրքիայի ՌՕՈւ երկու F-16 կործանիչները, որոնք պարեկում են այդ շրջանը: Մոսկվային հասցեագրված Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ կոչ է արվում զերծ մնալ նման գործողություններից: Ասվում է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ` Անկարայի տեսակետը միջադեպի վերաբերյալ հայտնելու համար: Նա նաև տեղեկացրել է միջադեպի մասին ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին: Հոկտեմբերի 1-ին ՌԴ ՌՕ ուժերը սկսել են կետային ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» օբյեկտներին Սիրիայում: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2 օրում ռուսական ավիացիան խոցել է ահաբեկիչների կենտրոնակայանը, պայթուցիկի արտադրության գործարանը, մարզչական ճամբարն ու մի շարք օբյեկտներ: Թիրախներն ընտրվում են ՌԴ և Սիրիայի հետախուզական տվյալների հիման վրա` ներառյալ օդային հետախուզության: Ռուսական ինքնաթիռների սպառազինությունը չի կիրառվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների խոցման համար, հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին կտրոկ բացասական վերաբերմունք ունի Սիրիայում ռուսական օդուժի գործողություններին: Նա հայտարարել է, որ Թուրքիայի տեսակետից սիրիական տարածքի ռմբակոծումը ՌԴ կողմից կտրականապես անթույլատրելի են: Ֆրանսիա մեկնելուց առաջ Էրդողանը շփվել է լրագրողների հետ: Ըստ նրա, ՌԴ-ն և Իրանը պաշտպանում են Սիրիայի նախագահ Ասադին, որը «մեղավոր է պետական ահաբեկչության համար», հայտնել է TRT-ն: «Ոմանք դժգոհ են, որ մենք խոսում ենք դրա մասին: Սիրիական ռեժիմի հետ համագործակցող երկրները պատասխան կտան պատմության առջև»,-ասել է Էրդողանը, հայտնում է Ռոսբալտը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների առնչությամբ և մտադիր է քննարկել այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես անպայման հանդիպելու եմ Պուտինի հետ` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում և մտահոգություն եմ հայտնելու այդ հարցի վերաբերյալ: Քանի որ մեր երկրները բարեկամ երկրներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում»,-ասել է նա Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին, որ «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Կողմերը «քննարկել են գործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում, մտավախությունները Սիրիայում ՌԴ գործողությունների կապակցությամբ»: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |