Վարչապետը ղեկավարելու է սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբը![]() 20 հոկտեմբերի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս մասին հոկտեմբերի 19-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստին քննարկվել է Հանրապետական կուսակցության մասնակցությունը հանրաքվեին, շտաբի ձևավորվման խնդիրները։ Կուսակցության նախագահը հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել ու ղեկավարել շտաբերը։ Վարչապետն արդեն մոտ օրերս կձևավորի մեզ հետ միասին այդ շտաբերը», - ասել է մա, մեջբերում է Tert.am-ը: Հարցին, թե Աբրահամյանը շարունակելո՞ւ է վարչապետի պաշտոնում մնալ, Շարմազանովը պատասխանել է, որ հանրաքվեի մասին օրենքը չի խանգարում, որ վարչապետը կատարի երկու աշխատանքներն էլ։ ԱԺ փոխխոսնակը հավաստիացրել է, որ ՀՀԿ-ի համար կարևոր է, որ ամեն ինչ լինի օրենքի տառին համապատասխան: Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահամանդրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, հոկտեմբերի 16-ին Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: ![]() ![]() Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |