Էրդողանը մտավորականներին «5-րդ շարասյուն» է անվանել, իսկ քրդամետ կուսակցությանն` ահաբեկիչներ

Էրդողանը մտավորականներին «5-րդ շարասյուն» է անվանել, իսկ քրդամետ կուսակցությանն` ահաբեկիչներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել: Նա մեղադրել է մտավորականության ներկայացուցիչներին «անմիտ ստրուկներ» լինելու մեջ:

Ինչպես հայտնում է MK-Turkey-ին, Էրդողանը քննադատել է հարյուրավոր գիտնականների և այլ մտավորականների բաց նամակը, որով նրանք կոչ էին արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չայցելել Թուրքիա, քանի որ նրա այցը կօրինականացնի Էրդողանի և նրա կուսակցության` ԱԶԿ-ի հակաժողովրդավարական և ապօրինի գործողությունները:

«Գերմանիայի կանցլերը ժամանում է Թուրքիա: Իրենց գիտնականներ հորջորջող թափթփուկների հավաքը հայտարարում է, որ իր այցը կնշանակի, որ նա սատարում է Էրդողանի և վարչապետի պաշտոնակատար Դավութօղլուի գործողություններին: Սա ոչ այլ ինչ է, քան «հինգերորդ շարասյան» գործողություն: Բոլոր նրանք, ովքել մասնակցել են դրան, մանկուրտներ են»,-ասել է Էրդողանը: Մանկուրտները թրքական էպոսների անմիտ ստրուկներն են, որոնք կորցրել են բանականությունը դաժան վերաբերմունքի հետևանքով:

«Էլ ավելի տխուր է այն, որ նրանց զգալի մասն աշխատում է պետական համալսարաններում, և, հետևաբար, աշխատավարձ է ստանում պետությունից»,-հավելել է Էրդողանը:

Էրդողանը նաև խստորենն քննադատել է քրդամետ Ժողովրդաների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ)` հայտարարելով, որ նույնիսկ քաղաքական կուսակցություն չի համարում այն, այլ ավելի շուտ կազմակերպություն, որը ստեղծվել է ահաբեկչական խմբավորումների շրջանակում` կառավարությանը քննադատելու նպատակով: «Ես նույնիսկ չեմ կարող կուսակցություն անվանել այն քաղաքական կազմակերպությանը, որը ղեկավարում են անջատողական, ահաբեկչական խմբերը, որոնց առջև խնդիր է դրված քննադատել կառավարության գործունեությունը: Ահա թե ինչու եմ ես նրանց ուղղակի «կազմակերպություն» անվանում»,-հայտարարել է նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանլու են նոյեմբերի 1-ին:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 շաբաթ առաջ «ANDY-AR» վիճակագրական ուսումնաիրությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել: Այն հարցին, թե արդյո՞ք քրդամետ կուսակցությունը պետք է անցնի ընտարական շեմը՝ 63.9%-ը բացասական պատասխան է տվել, իսկ 34.3%-ը կարծում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» պետք է անցնի այդ շեմը, 1.7%-ն այս հարցում չի կողմնորոշվել։

Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական եվրոպական դաշինքը (EAFJD) կոչ է արել Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) օգտին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---