Թուրքիայի նախագահի վարորդը պատգամավոր է դարձել

Թուրքիայի նախագահի վարորդը պատգամավոր է դարձել

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: Ըստ Hurriyet օրաթերթի` նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը:

Աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, գրում է Ermenihaber.am-ը:

Չամլըն եղել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի վարորդը: Իսկ Էրդողանի հետ նրա բարեկամությունը սկսվում է Մետրիսի բանտից, որտեղ երկուսն էլ դատապարտյալներ են եղել: Այդ ժամանակ Չամլըն դեռևս 14 տարեկան է եղել:

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50 տոկոսը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:

Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:

Թուրքական իշխանություններին քննադատում են բռնության և վախի մթնոլորտ ստեղծելու համար: Արևմտյան դիտորդները նշում են նաև աճող ճնշումը ԶԼՄ-ների վրա: Անցած շաբաթ ոստիկանությունը շրջայց է կատարել «Կոզա իպեկ» մեդիա խմբի գրասենյակում, որի լրագրողները քննադատում են երկրի կառավարությանը: Արդյունքում նշանակվեց ընկերության նոր ղեկավար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---