Մոսկվան կառաջարկի Արևմուտքին համաձայնեցնել Սիրիայում ահաբեկչական խմբերի ցանկը 5 նոյեմբերի 2015 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է համաձայնեցնել շահագրգիռ կողմերի հետ Սիրիայում ահաբեկչական խմբերի ցանկը: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է լրագրողներին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա, առաջարկը կներկայացվի հաջորդ նախարարական հանդիպմանը Վիեննայում: «Մտադիր ենք մշակել ընդհանուր և միանշանակ ընկալում թե որ զինված խմբավորումներն են համարվում ահաբեկչական, ինչպես նաև պարզել սիրիական ընդդիմության միացյալ պատվիրակության հետ կապված հարցերը»,-ասել է Զախարովան, հայտնում է Lenta.ru-ն: Նոյեմբերի 5-ին Վիեննայում տեղի է ունեցել ՌԴ, ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Նոյեմբերի 6-ին նրանց կմիանա ևս մի քանի երկիր, որոնք, ըստ Մոսկվայի, կարող են իրենց ավանդն ունենալ Սիրիայում իրավիճակի կարգավորման մեջ: Դրանց թվում են Եգիպտոսը, Իրանը, Իրաքը և Լիբանանը: Նոյեմբերի 3-ին ԶԼՄ-ները հրապարակեցին 38-հոգանոց ցուցակը, որոնց Մոսկվան համարում է չափավոր սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ: Այդ ցանկը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փոխանցել է ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներին Վիեննայում հոկտեմբերի 29-ին կայացած բանակցություններում: Միջսիրիական երկխոսության պոտենցիալ մասնակիցների թվում են Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի նախկին և ներկա ղեկավարները: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Photo. RIA Novosti Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից |