Մեկական արծաթ ու բրոնզ՝ սամբոյի ԱԱ-ից17 նոյեմբերի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզիկները Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել են երկու մեդալ: Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը՝ արծաթե մեդալ: Եվս հինգ մարզիկ զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը՝ վարկանիշային միավորներ բերելով հավաքականին: Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվող սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունում ուժերը չափել են 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ: 27 հավաքածու մեդալների համարպայքարում են եղել նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները: Այսպիսով, 2015-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասել է 20-ի: Դեկտեմբերի 4-ից 7-ը կացկացվի նաև դեռահասների (կադետների) Եվրոպայի առաջնությունը: 52 կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել մայիսի 15-ին Խորվաթիայի Զագրեբում: Նա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է, 2010-իԵվրոպայի բրոնզե մրցանակակիր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |