Ջավախքի հիմնական խնդիրներից մեկը լեզվի խնդիրն է

PanARMENIAN.Net - Վրաստանի հայաբնակ Ջավախքի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հայերը չգիտեն վրացերեն եւ չեն կարող ներկայացված լինել իշխանության օրենսդիր մարմիններում ըստ նոր վրացական օրենքի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը: Նրա խոսքերով, Ջավախքում, որի բնակչության 95 տոկոսը հայեր են, չեն խոսում վրացերեն: «Այնտեղ են գալիս վրացի ուսուցիչներ, սովորեցնելու համար հայ երեխաներին պետական լեզուն: Որոշ ժամանակ անց իրենք են սկսում խոել հայերեն: Խնդիրն ինչպես կար, այնպես էլ մնում է»,-նշել է Մարգարյանը: Ինչ վերաբերում է Բավրաի անցակետում առաջացած լարվածությունը, ապա վարչապետի խորհրդականը գտնում է, որ դա Հայաստանի եւ Վրաստանի օրենսդրական ակտերի չկարգավորված լինելու արդյունքն է: «Սահմանը հատելիս հարկավոր է ունենալ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Վրաստանի հետ Հայաստանն այն հարաբերություններում չէ, որ հնարավոր լիներ առանց փաստաթղթերի հատել սահմանը: Եթե խիստ դատենք, Վահագն Չախալյանի դեպքում սահմանապահներն իրավացի էին: Սակայն չարժե այդ գործը ուռճացնել»,-ասել է Ստեփան Մարգարյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---