ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Անկարայի փորձերն ապակառուցողական են15 դեկտեմբերի 2015 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են, վստահ է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ` ԼՂՀ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար։ «Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են և որևէ շարունակություն ունենալ չեն կարող»,-հայտարարել է Լուկաշևիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում` մեկնաբանելով Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում դեկտեմբերի 4-ին անդրադարձել էր Կովկասում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերին, և նշել, թե իրենք մշտապես եղել են և լինելու են «եղբայրական Ադրբեջանի հողերը հետ ստանալու հարցում»: «Մի կոչ էլ Հայաստանին եմ ուղղում: Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Թուրքիան ցանկանում է ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Թուրքիան երբեք կողմ չի եղել մեկուսացմանը», - ասել է նա: Եթե Թուրքիան իրոք ցանկանում է նպաստել խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա բանակցային գործընթացից։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում ասվում է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |