Լավրովը մտադիր է հանդիպել Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի հետ21 դեկտեմբերի 2015 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարող է հանդիպել Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշի հետ: Այս տեղեկությունը հաստատել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այդպիսի հանդիպում պլանավորվում է»,-ասել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում: Ավելի վաղ ինքը Դեմիրթաշը հայտնել էր, որ մտադիր է այցելել Մոսկվա և հանդպել ԱԳ նախարար Լավրովի հետ: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին երկրի հարավ-արևելքում 4 օր տևած գործողության ընթացքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 110 գրոհայինների ոչնչացման մասին: Այդ մասին հայտնել էր Anadolu գործակալությունը ռազմական աղբյուրի վրա հղումով: Իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Վերջին 4 ամսում քուրդ գրոհայիններն իրենց հերթին ոչնչացրել են ավելի քան 180 ոստիկան, զինվորական, քաղաքացիական անձ: Հուլիսի 24-ից սկսած Թուրքիայի ՌՕՈւ-ն ռմբակոծում է ՔԱԿ դիրքերը Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում: Ավելի վաղ ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բագդասարովը հայտարարել էր, ՌԴ-ն պետք է սկսի աջակցել քրդերին` ապահովելով զենքով ու տեխնիկայով: Որովհետև, եթե Թուրքիան որոշի լրջորեն մտնել Սիրիայի տարածք, առաջինը հարվածի տակ կհայտնվեն քրդերը, որի ելքից կախված կլինի պատերազմի հետագա ընթացքը: «Այս իրավիճակում կասկած չկա, որ պետք է աշխատել քրդերի հետ: Եթե թուրքական կողմից սիրիական սահմանը խախտվի, ամեն ինչ շատ վատ ընթացք կստանա սիրիական բանակի համար, քանի որ միայն ՌԴ օդուժը չի կարողանա այդ հարձակումը կասեցնել: Իսկ քրդերին օգնել կարելի է և պետք է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |