2015-ին աշխարհում 110 լրագրող է սպանվել. 2/3-ը` նպատակաուղղված

2015-ին աշխարհում 110 լրագրող է սպանվել. 2/3-ը` նպատակաուղղված

PanARMENIAN.Net - 2015 թվականին իրենց պարտականությունների կատարման ժամանակ զոհված լրագրողների ավելի քան 2/3-րդը, իրավապաշտպանների տվյալներով, սպանվել են նպատակաուղղված։ Նրանց որոշել են սպանել իրենց լրագրողական գործունեության պատճառով, ասվում է Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարությունում, հայտնում է Tert.am-ը Deutsche Welle-ի վրա հղումով:

Այդ կազմակերպության հաշվարկների համաձայն` 2015-ին բռնի մահով մահացել է 69 լրագրող՝ 8-ով ավելի, քան մեկ տարի առաջ:

Միևնույն ժամանակ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր տարեկան զեկույցում խոսում է 67 լրագրողի մասին, որոնք սպանվել են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ: 43-ի մահվան հանգամանքները պարզված չեն, այնպես որ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, անցնող տարում սպանվել է 110 լրագրող։

Լրագրողների 40%-ը սպանվել են «Ալ Քայիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների կողմից:

Ամենավտանգավոր երկիրը շարունակում է մնալ Սիրիան, թեև այդ երկրում մահացած լրագրողների թիվը նվազել է այն պատճառով, որ երկրում քիչ լրագրողներ են մնացել, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ները գրեթե թղթակիցներ չեն ուղարկում ռազմական գործողությունների գոտի։

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր, որ առնվազն 54 լրագրողի պատանդ են վերցրել, ևս 153-ը` բանտում է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---