Ներգաղթյալների նոր ոտնձգություններ կանանց նկատմամբ Գերմանիայում. Պատասխան հարձակումներ են սկսվել

Ներգաղթյալների նոր ոտնձգություններ կանանց նկատմամբ Գերմանիայում. Պատասխան հարձակումներ են սկսվել

PanARMENIAN.Net - Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են Լայպցիգում և Համբուրգում ներգաղթյալների կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների նոր դեպքերի մասին, ինչպես նաև սիրիացի և աֆղան փախստականների հարձակման մասին ծագումով հրեա 49-ամյա ֆրանսաբնակ գործարարի վրա Պուտգարդենում:

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, հարձակվողները սկզբից վիրավորել են զոհին, հետո գցել նրան և գողացել թղթապանակն ու բջջային հեռախոսը: Երկուսն էլ ձերբակալվել են գնացքում, երբ վերադառնում էին Նոյմյունստերեում գտնվող փախստականների ժամանակավոր տեղակայման կենտրոն:

Մինչդեռ, տեղի են ունենում արդեն պատասխան հարձակումներ մահմեդական ներգաղթյալների դեմ: Առնվազն 2 այդպիսի հարձակում է տեղի ունեցել հունվարի 10-ին Քյոլնում: Ըստ ոստիկանության, 20-հոգանոց խումբը հարձակվել է 6 պաղեստինցու վրա: Բախման հետևանքով 2 օտարերկրացի է տեղափոխվել հիվանդանոց թեթև վնասվածքներով: Ավելի ուշ, 5 մարդ է հարձակվել Սիրիայի 39-ամյա քաղաքացու վրա, որը նույնպես թեթև վնասվածքներ է ստացել: Դեռ հայտնի չէ, արդյոք կապ կա այս երկու միջադեպի միջև:

Ըստ Express-ի տեղեկատվության, ֆուտբոլային խուլիգաններն և այլ ծայրահեղականներ պայմանավորվել են Facebook-ում «մարդկանց որս» սկսել Քյոլնի կենտրոնում: Ոստիկանությունն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:

Ամանորի գիշերը Քյոլնի կայարանամերձ հրապարակում արաբական երկրներից ներգաղթած մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Երբ ոստիկանությունը ստիպել է նրանց ցրվել, նրանք բաժանվել են խմբերի՝ հարձակվելով կանանց վրա, սպառնացել են նրանց, թալանել, սեռական ոտնձգությունների դիմել ծայրհեղ ագրեսիվ դրսևորմամբ: Այժմ հայտնի է մեկ բռնաբարության մասին, որի մասին հաղորդում է արվել մի քանի օր անց:

Ընդհանուր առմամբ ոստիկանություն է դիմել 600 կին, որոնք հարձակման են ենթարկվել Ամանորի գիշերը: Հայտնի է բռնաբարության առնվազն 2 դեպքի մասին, գրում է France 24-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---