Գրիգոր-Սևակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի շախմատի չեմպիոն

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի շախմատի չեմպիոն

PanARMENIAN.Net - Ռիո-դե-Ժանեյրոյում շախմատի Բրազիլիայի տղամարդկանց 82-րդ առաջնությունն ավարտվել է Սան-Պաուլու քաղաքը ներկայացնող հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով:

Առաջնության ամբողջ ընթացքում Մխիթարյանն առաջին տեղն էր զբացեցնում և վերջին տուրում նրան բավարարելու էր նաև ոչ-ոքին: Սակայն եզրափակիչ պարտիան չի կայացել ՖԻԴԵ-ի վարպետ Ռիկարդո Դա Սիլվա Տեյշեյրայի չներկայանալու պատճառով: Շախմատիստի օգտին գրանցվել է տեխնիկական հաղթանակ և նա 11 հնարավորից 10,0 միավորով հռչակշվել է Բրազիլիայի չեմպիոն, գրում է Aravot.am-ը:

Սևակ-Մխիթարյանը դարձել է Բրազիլայի շախմատի չեմպիոն նաև 2013-ին:

Գրիգոր- Սևակ Մխիթարյանըծնվել է 1986-ին բրազիլահայ մոր և լիբանանահայ հոր ընտանիքում։ Սովորել է Սան Պաուլույի հայկական դպրոցում։ Շախմատ խաղալ սովորել է հորից` 7 տարեկանում։ Այնուհետև պարապել է մարզչի մոտ և չորս տարի անց առաջին անգամ մասնակցել է Սան Պաուլուի նահանգի առաջնությանը` գրավելով 22-րդ տեղը։

Բազմիցս մասնակցել է Բրազիլիայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և հինգ անգամ դարձել մեդալակիր, այդ թվում՝ երկու անգամ հաղթող մինչև 20 տարեկանների պայքարում (2003, 2004)։ Նա նաև երկիրը ներկայացրել է Համաամերիկյան խաղերում (2003 թ. Բոգոտայում դարձել է բրոնզե մեդալակիր մինչև 18 տարեկանների պայքարում) և պատանիների աշխարհի առաջնությունում։

2006-ին լրացրել է միջազգային վարպետի նորմը և ստացել այդ կոչումը։

Գրոսմայստերի կոչման հասել է ութ ամսում` առաջին նորմը լրացնելով 2009-ին Բրազիլիայի 26-րդ առաջնությունում, որտեղ 11 հնարավորից վաստակել է 7½ միավոր և արժանացել բրոնզե մեդալի։ Երկրորդ նորմը Մխիթարյանը լրացրել է 2010թ. ապրիլին Իսպանիայում, La Laguna մրցաշարում (6 միավոր 9-ից), իսկ երրորդ և վերջնականը` նույն տարվա հունիսին Ռումինիայում կայացած Eforie միջազգային շախմատային փառատոնում՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր։

Բրազիլիայի անհատական առաջնություններին մասնակցում է 2005-ից և այդ ընթացքում նվաճել է երեք մեդալ՝ 2012 -ին դառնալով հաղթող, 2013-ին՝ արծաթե, իսկ 2009-ին՝ բրոնզե մեդալակիր։

2013-ին Նիդերլանդներում մասնակցել է Tata Steel Chess հեղինակավոր փառատոնի C խմբի մրցաշարին և զբաղեցրել 4-րդ տեղը (8 միավոր 11-ից)։

Առաջին տեղեր է նվաճել Իսպանիայի (2006, 2008) մրցաշարերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---