Օհանյանը Կասպրշիկի հետ հանդիպմանը կրկին խոսել է հետաքննչական մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին

Օհանյանը  Կասպրշիկի հետ հանդիպմանը կրկին խոսել է հետաքննչական մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Դեսպան Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

Մինչդեռ, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրկին 82 միլիմետրանոցականանետ է կիրառել (2 արկ): Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:

Կարդացեք նաև՝ Վաշինգտոնում քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---