Արսեն Ջուլֆալակյանը ոսկի է նվաճել Թուրքիայում

Արսեն Ջուլֆալակյանը ոսկի է նվաճել Թուրքիայում

PanARMENIAN.Net - Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած մրցաշարում:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 29-ին բաժանվել էր երկու մասի: Հավաքականի ութ անդամ գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել էր Սոֆիա, իսկ թիմի առաջատարներից 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եղբոր՝ Արամ Ջուլֆալակյանի և մարզիչ Արամ Գասպարյանի հետ մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Վեհդի Էմրեի և Համիթ Քափլանի միջազգային մրցաշարին, հայտնում է Aravot.am-ը:

Արսենը անցկացրել է չորս գոտեմարտ և նվաճել հաղթողի կոչումը, իսկ Արամ Ջուլֆալակյանը պարտվել է առաջին գոտեմարտում:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014-ի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Սոֆիայում` 2015-ի ապրիլի 24-26-ն անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարում՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհի հիշատակին:

Նա նաև Եվրոպայի 2009-ի չեմպիոն է և 2012-ի բրոնզե, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի բրոնզե մեդալակիր։ 2008-ի և 2012-ի Օլիմպիադաների մասնակից է, միջազգային կարգի սպորտի վարպետ։2012-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---