ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում բացել սահմանները սիրիացի փախստականների համար10 փետրվարի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիային կոչ են արել բացել սահմանները սիրիացի գաղթականների առաջ: Մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) խոսնակ Ուիլյամ Սպինդլերը հայտարարել է. «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան բացի սահմանները վտանգից փախչող և օգնության կարիք ունեցող բոլոր սիրիացի քաղաքացիական անձանց համար՝ ինչպես որ արել է մինչև հիմա»: Նա ընդգծել է, որ թեև Թուրքիան ապաստան է տվել Սիրիայից փախած վիրավոր և խիստ կարիքավոր անձանց, այնուամենայնիվ, սահմանին դեռ հազարավոր փախստականներ են սպասում, Habertürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Փետրվարի սկզբին նմանատիպ կոչ էր հնչեցվել նաև Ամստերդամում կայացած նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Նշյալ հանդիպմանը Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կոենդեսը հայտարարել էր. «Տեսել եմ Թուրքիայի սահմանով մեկ սփռված փախստականների լուսանկարները: Մարդասիրական օգնության կարիք ունեցող այս մարդկանց առջև պետք է բացվեն սահմանները: ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բաձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ևս կիսում է այս կարծիքը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |