Քրդերը ռազմավարական ավիաբազա են գրավել Հալեպի մոտակայքում11 փետրվարի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Քուրդ զինյալները ռուսական ավիացիայի աջակցությամբ դուրս են մղել իսլամիստներին Հալեպից դեպի հյուսիս գտնվող նախկին սիրիական ավիաբազայից: Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է, որ աշխարհազորի քրդական ջոկատները (YPG) Սիրիայում գրավել են Մենահ ավիաբազայի մեծ մասը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ռուսական ավիացիան առնվազն 30 թռիչք է կատարել իսլամիստական ուժերի դեմ, պնդում են դիտարկման կենտրոնում: Մարտական գործողությունների հետևանքով Հալեպի գավառում մոտ 50 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, հայտնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեն: Սիրիացի ակտիվիստները Լոնդոնում փետրվարի 11-ին հայտարարել են, որ Հալեպում ռուսական ավիացիայի աջակցությամբ կառավարական ուժերի հարձակումից ի վեր արդեն ավելի քան 500 մարդ է զոհվել, այդ թվում տասնյակ խաղաղ բնակիչներ: Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք: Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |