Թուրքիայի անդամակցումն ԵՄ-ին նույնքան կարեւոր է ինչպես Անկարայի, այնպես էլ Եվրոպայի ապագայի համար

PanARMENIAN.Net - «Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը չափազանց կարեւոր է մեր երկրի համար: Ես դիտարկում եմ Եվրամիությունը որպես առավել բարգավաճմանը եւ լավին ձգտող պետությունների միավորում»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների գծով համակարգող Էրկուտ Էմչիօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան այդ ճանապարհին է 1959 թվականից ի վեր, թեեւ եղել են վերելքներ եւ անկումներ, սակայն նպատակը հստակ է` մեր երկիրն ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին է: Նա նկատել է, որ դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է: «Վերափոխման գործընթացը շրջում է Թուրքիային դեպի ժամանակակից ժողովրդավարական պետություն: Ես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համոզված կողմնակից եմ: Դա նույնքան կարեւոր է ինչպես Թուրքիայի ապագայի, այնպես էլ Եվրոպայի ապագայի համար: Երբ Եվրոպան դառնա իրական գլոբալ տնտեսական եւ քաղաքական ուժ, նա կկանխի քաղաքակրթությունների բախումը եւ կտարածի խաղաղություն, ներդաշնակություն եւ առատություն բոլոր ազգերի համար»,-ընդգծել է Էմչիօղլուն:



Ինչ վերաբերում է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերանայմանը, ապա թուրք քաղաքագետը նշել է, որ այդ հոդվածի կիրառումը, հատկապես այնպիսի գրողների հասցեին, ինչպիսիք են Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը եւ գրող Էլիֆ Շաֆակը շատ վիրավորական է: «Նրանք չպետք է դառնան դատական հետապնդման օբյեկտներ: Բնականաբար հասարակական կազմակերպությունների առաջնորդները պետք է գիտակցեն, թե ինչ վտանգ է ներկայացնում այդ հոդվածը Թուրքիայի համար, եւ պայքարում են այն վերանայելու համար: ARI Movement-ն այն ՈԿԿ-ի շարքում է, որոնք ցանկանում են փոփոխության ենթարկել այդ հոդվածը»,-ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
    Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
    ---