Իսրայելը պաշտոնական կարծիք չունի՞ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ17 հունվարի 2007 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր, երբ Իսրայելում չկա Ադրբեջանի դեսպանատուն, կոռեկտ չէ խոսել նման նուրբ թեմաների մասին, ինչպիսին է Իսրայելի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի քնեսսեթի պատգամավոր Իոսիֆ Շագալը: Նրա խոսքերով, Իսրայելը պաշտոնական կարծիք չունի, քանի որ Ադրբեջանը չի արտահայտել իր դիրքորոշումը պաղեստինա-իսրայելյան հակամարտության վերաբերյալ, չաջակցեց Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողություններին: «Մի ժամանակ ոչ ոք չէր կարող հավատալ, որ Իսրայելը կարող է կամավոր կերպով զորքերը դուրս բերել Գազայից, սակայն դա որոշակի գործընթացների հետեւանք է: Համոզված եմ, որ դա տեղի կունենա նաեւ ղարաբաղյան հակամարտության դեպքում: Կգա մի օր, երբ դրական միտումները կհանգեցնեն այդ խնդրի լուծմանը, եւ ցանկանում եմ, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,-ասել է Շագալը, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |