Սիրիայի բանակը գրավել է ահաբեկիչների վերջին հենակետերից մեկը Լաթաքիայում18 փետրվարի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերը հսկողություն են սահմանել Քենսաբա քաղաքում, որն ահաբեկիչների ամենավերջին և կարևոր հենակետերից մեկն էր Լաթաքիա գավառում` երկրի հյուսիսում: Այդ մասին փետրվարի 18-ին հայտնել է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքն իր աղբյուրի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարական զորքերը ճեղքել են շրջափակումը Քենսաբա քաղաքի շրջանում: Ավազակային կազմավորումներից քաղաքը մաքրելուն նախորդել են կատաղի մարտերը Ինչպես նշում է հեռուստաալիքը, չդիմանալով Սիրիայի բանակի ճնշմանը, ծայրահեղականների մեծ մասը ստիպված է եղել փախչել Բիդամա քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Իդլիբ գավառի արևմուտքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Քենսաբան գտնվում է Դամասկոսից մոտ 320 կմ հեռավորության վրա և կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Դա թույլ կտա սիրիական բանակին լայնածավալ հարձակում սկսել հարևան Իդլիբ գավառի ուղղությամբ, որի մեծ մասն արդեն տևական ժամանակ է գտնվում է իսլամիստական խմբավորումների ձեռքում: Անցած շաբաթ Սիրիայի կառավարական ուժերը վերականգնեցին հսկողությունը Թուրքիայի հետ սահմանի մեծ մասում Լաթաքիա գավառում: Ինչպես բազմիցս են նշել սիրիական ԶՈւ ներկայացուցիչները, ամբողջական հսկողությունը սահմանային գոտում գերակա խնդիրների թվում է, քանի որ թույլ կտա մեկուսացնել ահաբեկիչների կողմից պայքարող գրոհայիններին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |