Արկադի Ղուկասյանը Անջեյ Կասպռշիկի հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային այցի հարցերը

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպռշիկին: Զրուցակիցները քննարկել են առաջիկայում սպասվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինկսի խմբի տարածաշրջանային այցը:



Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ընդհանուր իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---