Հայաստանի իշխանությունները Հ.Դինքի թաղման արարողությանը մասնակցելու հրավեր չեն ստացել22 հունվարի 2007 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի թաղմանը մասնակցելու հրավեր չեն ստացել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը եւ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, պաշտոնական կանալներով նման հրավեր Հայաստանը Թուրքիայի ԱԳՆ-ից չի ստացել: Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է մասնակցել Հրանտ Դինքի հուղարկավորությանը Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարությանը եւ հայ սփյուռքի ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը գնդակահարվեց հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում իր խմբագրությունից դուրս գալիս: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել է իր հանցանքը, եւ Յասին Հայալին, որը խոստովանել է, որ հրահրել եւ կազմակերպել է սպանությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |