Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կիսել է միավորն առաջատարի հետ26 մարտի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ֆաբիանու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 67-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և 4-րդ հորիզոնականում է: Առաջատարները` Ֆաբիանու Կարուանան և Սերգեյ Կարյակինը, ունեն 7 միավոր: Հայ շախմատիստը 12 տուրում 8 ոչ ոքի է խաղացել, երկու անգամ հաղթել է (Տոպալովին ու Նակամուրային) և երկու պարտություն կրել (Անանդից, Սվիդլերից): Մարտի 26-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է: 13-րդ տուրում Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի նախկին չենպիոն Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Կարդացեք նաև՝ Տոպալով. Արոնյանի հետ խաղում արժանի չէի նույնիսկ ոչ ոքիի ՖԻԴԵ-ն կպատժի Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |