Հոլանդացի փորձագետ. ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կմեծացնեն իրենց ակտիվությունը Հարավային Կովկասում 9 փետրվարի 2007 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Եթե 1990-ականներին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ պասիվ էր, ապա XXI դարում միությունը եւ դաշինքը սկսեցին ավելի ակտիվ քաղաքականություն վարել, «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»-ում լույս տեսած հոդվածում գրում է Նիդերլանդների թագավորական ՌՕՈՒ-ի փոխգնդապետ, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարսել դե Հաասը: Նրա կարծիքով, պատճառները թաքնված են ԱՄՆ-ի համապատասխան օրակարգում, որոնք ավելի վաղ սկսեցին ավելի ակտիվ կուրս վարել տարածաշրջանում: Եվրոպական երկրների համար էներգետիկ անվտանգության խնդիրը օրհասական է դարձել Հարավային Կովկասին ավելի մեծ ուշադրություն հատկացնելու անհրաժեշտության մեջ` էներգապաշարների գների աճի, պակասի եւ ներկրման անորոշության հետեւանքով:«Չնայած ՆԱՏՕ մտնելու համար Վրաստանին, ապա Ադրբեջանին եւ, հնարավոր է, Հայաստանին մի քանի տարի կպահանջվի, երեւում է, ՆԱՏՕ-ի հարաբերությունները Հարավային Կովկասի պետությունների հետ խորանալու են Վրաստանի առաջնորդության դեպքում: Համապատասխանաբար, կարելի է սպասել նրանց կապի ամրապնդումը ԵՄ-ի հետ, չնայած անդամակցությունը ԵՄ-ին ավելի ուշ հեռանկար է: Չնայած պաշտոնական մերժումներին, պատճառ կա ենթադրելու, որ ՆԱՏՕ-ն դերակատարություն ունի կամ կունենա Հարավային Կովկասի խողովակաշարերի անվտանգության ապահովման մեջ` բացառապես աշխարհառազմավարական նկատառումներից ելնելով: Այնպիսի տպավորություն է, որ Եվրամիությունը եւս կմեծացնի իր ակտիվությունը, հատկապես էներգետիկ ենթակառուցվածքում, տնտեսական զարգացման, օրենքի իշխանության ամրապնդման եւ, հնարավոր է, նաեւ հակամարտությունների կարգավորման հարցում, ինչի համար ԵՄ-ն ավելի անկախ համբավ ունի, քան ՆԱՏՕ-ն: Հետեւաբար, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կկիսեն առաջիկա երկարաժամկետ ներգրավվածությունը տարածաշրջանում, որը կարող է ի վիճակի լինել անվտանգություն եւ ծաղկում բերել Հարավային Կովկաս»,- նշվում է հոդվածում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |