Հայկական PicsArt-ը $20 մլն է ներգրավել Ասիայում առաջխաղացման համար20 ապրիլի 2016 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական PicsArt-ը $20 մլն է ներգրավել ասիական շուկաներում առաջխաղացման համար: Ինչպես գրում է TechCrunch-ը, ներդրողներն են DCM Ventures և Siguler Guff & Company ընկերությունները: Ներդրումներն անհրաժեշտ են, մասնավորապես, Ճապոնիայում ու Չինաստանում առաջխաղացման համար: Ասիայում տարածում ունեն մի շարք այլ ֆոտոհավելվածներ: PicsArt-ի հեղինակները հույս ունեն աչքի ընկնել, մասնավորապես, ամսական 75 մլն ակտիվ օգտատերի հասնող լսարանի շնորհիվ: Հավելվածն ավելացրել է նոր հնարավորություններ, որոնց թվում է, օրինակ, նմանատիպ ճաշակ ունեցող օգտատերերի որոնումն ու Flickr-ից PicsArt լուսանկարները տեղափոխելու հնարավորությունը: Ավելի վաղ ընկերությունը $45 մլն է ներգրավել, մասնավորապես, Sequoia Capital և Insight Venture Partners ընկերություններից: PicsArt-ը մեծ տարածում ստացած լայն հնարավորություններով գրաֆիկական խմբագիր է, որը հայկական թիմը մշակել է 2011-ին: Աշխարհում ավելի քան 250 միլիոն օգտատեր է օգտվում անվճար հավելվածից: Այն ունի պատկերների խմբագրման լայն հնարավորություններ և հարյուրավոր գործիքների ու էֆեկտների միջոցով ֆոտոմոնտաժի հնարավորություն, որոնք կարելի է գտնել միայն մասնագիտացված ծրագրերում: Հեղինակները ներկայացնում են իրենց պրոդուկտը որպես «լուսանկարների համար նախատեսված YouTube»: Forbes-ի գնահատականով, ընկերությունը 2015-ի դեկտեմբերի դրությամբ արժեր $250 մլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |