Կարս-Բաքու ե/ու իրական աշխարհաքաղաքական նպատակը Հայաստանի «շրջանցումն է»17 փետրվարի 2007 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Բաքվի եւ Թբիլիսիի առաջիկա մերձեցումը տնտեսական հաստատում է ստացել: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագիծն առավել շատ պետք է Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ ոչ թե Վրաստանին, քանի որ նախագծի իրական աշխարհաքաղաքական նպատակը Հայաստանի «շրջանցումն է»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա հիշեցրել է, որ գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղը չի աշխատում 90-ականների սկզբից: «Այս նախագծի զուտ տնտեսական նպատակահարմարությունը դեռ պարզ չէ եւ այն, ամենայն հավանականությամբ, ուղղված է դեպի ապագա, երբ այս ճանապարհը դառնա Արեւմուտքն ու Արեւելքը կապող կարեւորագույն ուղիներից մեկը: Այս նախագծի իրականացման համար ոչ բացահայտ դարձավ նաեւ «ոչ տարածաշրջանային» խաղացողներից ԱՄՆ-ի օգնությունը: Ինչպես գիտեք, 2006 թվականի հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է այն բանի երաշխիքների տրամադրման օգտին, որ որեւէ արտահանման կամ ներկրման հիմնադրամներ չեն օգտագործվի Հայաստանին շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցմանն աջակցելու համար: Հենց ամերիկացի կոնգրեսկաններն են հանդես եկել լայնածավալ տրանսպորտային նախագծերից Հայաստանի շրջափակման դեմ: H.R. 5068 բանաձեւում ասվում է, որ «հարկատուների փողերը չեն օգտագործվի Հայաստանի առավել շրջափակման համար, որն արդեն տուժում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումից»,- նշել է ռուս քաղաքագետը:Նրա կարծիքով, ամերիկյան իշխանության «ուղահայացի» կառուցմանը դեռ շատ կա, եւ կոնգրեսականների եւ ազդեցիկ հայկական լոբբիի կարծիքն ստիպված են հաշվի առնել եւ պետդեպարտամենտում, եւ Սպիտակ Տանը: «ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը եւս հայտարարվել է, եւ կասկած չկա, որ որոշակի «վարչական պաշար» կօգտագործվի նախագծի աջակցության համար: Այստեղ ամեն բան չէ որ փողով է հաշվվում: Ինչ-որ բան արժե նաեւ տեղեկատվական աջակցությունը, եւ դիրքորոշումը` հօգուտ երկաթուղային «Բաքու-Ջեյհան»-ի: Ամեն դեպքում, չի կարելի չնկատել, որ 2006 թվականի վերջի ռուսական սխալը, որն արտահայտվեց Ադրբեջանի վրա էներգետիկ ճնշման մեջ, հանգեցրեց Բաքվի, Թբիլիսիի, Անկարայի եւ վաշինգթոնյան իսթեբլիշմենթի մի մասի միջեւ համագործակցության արագացմանը: Իսկ այդպիսի համագործակցությունը բացահայտ չէր դեռ 2006 թվականի հուլիսին: Կոնգրեսականների այդ ժամանակվա որոշումը, թվում էր, «Կարս-Ախալքալաք-Թբիլսի-Բաքու»-ն վերածում է վիրտուալ նախագծի: Առավել եւս, որ Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները բազմաթիվ հարցեր էին առաջացնում եւ թուրքական եւ ամերիկյան իսթեբլիշմենտում»,- ընդգծել է Մարկեդոնովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |