Ըմբիշ Մանուկյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Ըմբիշ  Մանուկյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել

PanARMENIAN.Net - Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարը: Ապրիլի 22-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 4:7 հաշվով պարտվել է իրանցի Համիդ Սուրյանին և լքել պայքարը:

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0:7 հաշվով պարտվել է հունգարացի Պետեր Բաչիին: Վերջինս հասել է եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Ջուլֆալակյանին շարունակելու գոտեմարտերը երրորդ տեղի և ուղեգրի համար: Հայ ըմբիշը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և բրոնզե մեդալի համար կպայքարի ռումինացի մարզիկի հետ:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է հույն ըմբիշին, այնուհետև 6:4 հաշվով առավելության հասել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է ավստրիացի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիի հետ: Լարված և դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը 12:4 հաշվով հաղթել է և մտել եզրափակիչ:

130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց հնդիկ մրցակիցն, այնուհետև պարտվեց Բելառուսը ներկայացնող Յոսեբ Չուգոշվիլիին:

Ավելի վաղ հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից, որտեղ Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշար էր անցկացվել: Ուղեգիրը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը:

Իսկ հայ բռնցքամարտիկները ապրիլին Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել:

Կարդացեք նաև. Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---