Ալբերտ Ռոան. ՄԱԿ-ի ծրագիրը Կոսովոյի խնդրի վերաբերյալ «իրական այլընտրանք» չունի19 փետրվարի 2007 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «ՄԱԿ-ի ծրագիրը Կոսովոյի խնդրի վերաբերյալ, որով նախատեսվում է հետագայում անկախություն տալ մարզին, «իրական այլընտրանք» չունի: Սերբիան ոչինչ չի կորցնի այդ ծրագրի իրագործմամբ»,-վիեննական Kurier թերթին տված հարցազրույցում հայտարարել է ավստրիացի դիվանագետ Ալբերտ Ռոանը, որը Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի տեղակալն է: Ըստ Ռոանի, ծրագիրը հաջորդ ամիս կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որն էլ կասի վերջանական խոսքը: Վիեննայում անցնում են լիակատար անկախություն պահաջող Կոսովոյի էթնիկ ալբանացիների ղեկավարի եւ Սերբիայի պատվիրակության միջեւ բանակցությունները, որն այդ հարավային նահանգը համարում է իր տարածքը: Ըստ Ռոանի, գրեթե անհնար է, որ Ավստրիայում փոխզիջում արձանագրվի: «Ներկայիս իրավիճակը անհնար է շարունակել»,-նշել է ավստրիացի դիվանագետը եւ հավելել, որ «առանց ճանապարհային քարտեզի» Կոսովոյի համար իրավիճակն այդ մարզում կարող է ապակայնունանալ: «58-էջանոց ծրագրի երկու երրորդը նվիրված է Կոսովոյի կարգավիճակի, դրոշի, օրհներգի, բանակի եւ սահմանադրության հաստատմանը, ինչպես նաեւ 100-հազարանոց սերբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը: 1999 թվականից Կոսովոն Սերբիայի իշխանության տակ չէ, երբ ՆԱՏՕ-ի ուժերը վերջ դրեցին Սլոբոդան Միլոշեւիչի ռեժիմին եւ փոխանցեցին Կոսովոն ՄԱԿ-ի վերահսկողությանը: Մենք այնպիսի պայմաններ ենք ուզում, որոնց դեպքում Կոսովոյի բնակչությունը կկարողանա ապրել նորմալ եւ անվտանգ կյանքով: Եթե Կոսովոյի սերբերը անկանխակալ ուսումնասիրեն մեր առաջարկները, պատճառ չեն ունենա դրանք մերժելու համար»,-ընդգծել է ավստրիացի դիվանագետը, հաղորդում է AP գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |