ՀՀ-ն 6 մարզիկով կներկայանա մարմնամարզության ԵԱ-ին

ՀՀ-ն 6  մարզիկով կներկայանա մարմնամարզության  ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ մարզիկները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում նրան, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

2016-ի մարտին ՀՀ մարզիկները 3 մեդալով են վերադառձել մարմնամարզության աշխարհի գավաթից:Հարություն Մերդինյանը նժույգթափերում գրավել է առաջին տեղը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ: Աշխարհի գավաթակիր Մերդինյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---