Մխիթարյանը՝ Գերմանիայի առաջնության լավագույն աջ կիսապաշտպան

Մխիթարյանը՝ Գերմանիայի առաջնության լավագույն աջ կիսապաշտպան

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան:

27-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայնների 57%-ը: Այսպիսով, Մխիթարյանը կընդգրկվի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Երկրորդ տեղն է զբաղեցրել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը՝ 29%, իսկ եռյակը եզրափակել է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Քարիմ Բելարաբին՝ 10%, գրում է Armsport.am-ը:

Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց):

«Բորուսիայում» Մխիթարյանի հետագա ճակատագիրը կորոշվի առաջիկա 10 օրում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---